Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել հայկական «Air Dilijans» ավիաընկերության հիմնադրի դեմ

Air Dilijans

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել 190 ֆիզիկական անձանց և 290 ընկերությունների նկատմամբ։ Ցանկում է հայտնվել վրացական Georgian Airways ավիաընկերությունը, որը վերսկսել է թռիչքները դեպի Ռուսաստան։ Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով։ Այդ մասին հայտնում է վրացական առաջին ալիքը։

2023 թվականի հուլիսի 1-ին հաստատված «Անհատական հատուկ տնտեսական եւ այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման եւ փոփոխությունների մասին» որոշմամբ սահմանափակումների տակ է հայտնվել ոչ միայն վրացական ավիաընկերությունը, այլև նրա ղեկավարությունը, մասնավորապես Georgian Airways-ի տնօրեն, Ltd Piloti (404541830) և «Air Dilijans» հայկական ընկերության սեփականատեր Թամազ Գաիաշվիլին։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, առևտրային գործունեության կասեցում, Ուկրաինայի տարածքում թռիչքների արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, լիցենզիաների և այլ թույլտվությունների չեղարկում և այլն։

Դիտումների քանակը: 3771
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին