Հայաստանի հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը ԵՄ խորհուրդը հավանություն է տվել

Եվրամիության խորհուրդը թույլատրել է ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի և Հայաստանի հետ։ «Կանաչ լույս» են ստացել նաև Թունիսի և Կատարի հետ համաձայնագրերը։ Որոշումն այսօր է ընդունվել։

Այդ համաձայնագրերը կբացեն ավիափոխադրումների շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին ու օպերատորներին։ Դրանք կնպաստեն առևտրի, զբոսաշրջության զարգացմանը, ներդրումների ավելացմանը և այլն։

«Այժմ խորհուրդը պատրաստ է ստորագրել չորս կարևոր ավիացիոն համաձայնագիր, որոնք կբարելավեն ավիաընկերությունների մուտքը շուկաներ և կբարելավեն քաղաքացիների կապն ու տեղաշարժի ազատությունը»,- նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ դրանք կապահովեն անվտանգության ամենաբարձր մակարդակը։

Համաձայնագրերի շնորհիվ կհանվեն շուկայի սահմանափակումները ԵՄ-ի հարևան երկրների նկատմամբ։ Այդ երկրները կկապվեն ԵՄ ներքին ավիացիոն շուկայի հետ, քանի որ դրանք կընդունեն ԵՄ ավիացիոն ստանդարտները և կկիրառեն ԵՄ ավիացիոն կանոնները:

Սպասվում է, որ փաստաթղթերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը։ Այնուհետև դրանք պետք է վավերացվեն ստորագրող երկրների, Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից։ Մինչ այդ գործընթացի ավարտը Ուկրաինայի, Հայաստանի և Կատարի հետ ավիացիոն համաձայնագրերը ժամանակավորապես կկիրառվեն։

Ակնկալվում է, որ այս համաձայնագրերի շնորհիվ Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների համար ավելի հարմար պայմաններ կստեղծվեն դեպի Եվրամիություն երկրներ ճամփորդելու համար։ Սա նաև կնպաստի ավիափոխադրումների շուկայում մրցակցությանը, ինչի կարող է բերել ավիատոմսերի գների իջեցման։

Դիտումների քանակը: 3947
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին