ՃՏՊ՝ Մարտակերտ-Ճանկաթաղ ճանապարհատվածում

Հունիսի 27-ին ժամը 11:30-ին ԱՀ Ոստիկանությունը շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 11:15-ին իրենց մոտ են ընդունվել Մարտակերտ քաղաքի բնակիչներ` Վ. Ս.-ն (ծնված 1976թ.) բաց գանգուղեղային տրավմա, գանգուղեղի ցնցում, մարմնի փափուկ հյուսվածքների սալջարդ, Շ. Ս.-ն (ծնված 2017թ.) ձախ ոտնաթաթի քերծված վերքեր, գլխուղեղի ցնցում հարցականով և Ռ. Ս.-ն (ծնված 2020թ.) փակ գանգուղեղային տրավմա հարցականով։

Պարզել է, որ նույն օրը ժամը 10:50-ի սահմաններում Հ. Ս.-ն (ծնված 1995թ.) վարելով «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են նշված մարմնական վնասվածքները։

Համաձայն ԱՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության վթարի նախնական պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի անվադողի օդազտումը:

Դիտումների քանակը: 4246
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին