Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներն ԱՀ քաղաքացիներին զանգահարել են․ ԱՀ ԱԱԾ

az

Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն այսօր՝ հունիսի 28-ին, հաստատել է այն տեղեկությունը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներն Արցախի քաղաքացիներին զանգահարել են։ Այդ մասին գործակալությունը հաղորդագրություն է տարածել իր պաշտոնական կայքէջից։

Նշենք, որ հունիսի 25-ին Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր, որ լուրերը, ըստ որոնց` ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները, չեն համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ–ն կոչ էր անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց։

«ԱՀ ԱԱԾ կոչից հետո Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել Արցախի ԱԱԾ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Արցախի ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակն Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է։

Դիտումների քանակը: 4250
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին