“2019 թ. պետական գերատեսչությունների պարգևավճարների ֆոնդը կկրճատվի” — Նիկոլ Փաշինյան

Безымянный

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2019 թ. պետական գերատեսչությունների պարգևավճարների ֆոնդը կկրճատվի:

“Նոր կառավարությունը հաշվետու է խորհրդարանին, ավելի քան երբևիցե նախկինում։ Պետական գերատեսչությունների ղեկավարները բացահայտ զեկուցում են, թե ով ինչ պարգևավճարներ է դուրս գրել իրեն և իր աշխատակիցներին: Այս տարի պարգևավճարները կտրուկ կնվազեն։ Պետական եկամուտների կոմիտեում (հարկերի եւ մաքսային բաժնում), 2019 թ. բոնուսային ֆոնդը կկրճատվի կեսով: Բացի այդ, բոնուսային ֆոնդերը ոչ միայն կրճատվել են, այլեւ հավասարեցվել են։ Որոշ գերատեսչություններ մեծ բոնուսային ֆոնդ ունեին, մյուսներն էլ ընդանրապես չունեին: Հիմա մենք բոլոր գերատեսչություններին պարգևավճարների համար հատկացնելու ենք աշխատավարձների ֆոնդի  30 տոկոսը”,- ասել է վարչապետը:

Դիտումների քանակը: 4816
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին