“2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք” — Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան  էջում գրառում է արել հայտնելով, որ Հայաստանում գործազրկության էական նվազում է գրանցվել։

“Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք:

Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով:

Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով”, — գրել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտումների քանակը: 4370
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին