Հարգելի հայրենակիցներ,
Аrcakh24.info-ի թիմը շնորհավորում է Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: 2019 թիվը շատ կարևոր էր, ինչպես մեր կայքի, այնպես էլ հասարակության համար: Գրանցվեցին մի շարք հաջողություններ: Մեր կայքի կողմից լուրջ ուշադրություն է դարձվել շարքային քաղաքացիների հուզող շատ կարևոր խնդիրներին, որոնցից են աշխատանքային իրավունքները, դատական համակարգի արդարացի, արդյունավետ և թափանցիկ գործունեությունը, կապի ոլորտի ծառայությունները, ինչպես նաև գյուղական համայնքներում գրանցում ունեցող քաղաքացիների բժշկական անվճար սպասարկում ստանալու հարցերը: Հատկանշական է, որ նշված ասպարեզներում գրանցվել են որոշակի հաջողություններ` նշված հարցերը բարձրաձայնվել են, հասարակության մեջ դարձել քննարկվող և այդ ոլորտներում տեղի ունեցան ինչպես համակարգային, այնպես էլ հասարակական կարծրատիպերի փոփոխություններ: Ցավով ենք նշում, որ մեր կայքի կողմից բարձրացված Ստեփանակերտ քաղաքի խմելու ջրի հեղուկ քլորով վարակազերծման եղանակի փոփոխության անհրաժեշտությունը մեր իշխանությունների կողմից շարունակում է մատնվել հանցանքային անտարբերության: Մեկ անգամ ևս կոչ ենք անում, թե այսօրվա, թե ապագա իշխանություններին սթափվեն ու հատուկ ուշադրություն դարձնեն մեր ժողովրդի կյանքին և առողջությանը սպառնող այդ հրատապ հարցին:
Սիրելի հայրենակիցներ, ինչպես բոլորդ տեղյակ եք այդ նվաճումները հեշտությամբ չեն իրագործվել և 2019 թվականին` իր գործունեության պատճառով, Arcakh24.info-ի նկատմամբ, ծավալվել էր լայնամասշտաբ պատերազմ:
Անկախ այն հանգամանքից, որ Arcakh24.info-ն հայտնվել է հետապնդումների թիրախում, 2020 թվականին ևս մեր կայքը շարունակելու է հետամուտ մնալ հասարակությանը հուզող բոլոր հարցերի հետևողական լուծմանը:
Ուրախությամբ Arcakh24.info-ի թիմը կրկին շնորհավորում է տոների կապակցությամբ և մաղթում 2020 թվականին մեր հասարակությանը խաղաղություն և առաջընթաց, իսկ յուրաքանչյուրի ընտանիքներին խաղաղություն, համերաշխություն և երազանքների իրականացում:
Թողնել պատասխան