2021թ․ նախատեսվում են տնտեսական ցուցահանդեսներ Հայաստանում և Իրանում

ԻԻՀ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության ենթակայության ներքո գործող Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Համիդռեզա Ամոլիի և Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի հետ քննարկել է 2021թ․ Հայաստանում և Իրանում տնտեսական ցուցահանդեսներ կազմակերպելու խնդիրները։ Այդ մասին հաղորդում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ ցուցահանդեսների կազմակերպման մասին նախնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ս․թ․ հունվարի 22-ից 26-ը ԻԻՀ կատարած այցի ընթացքում։ Հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կազմակերպել Համիդռեզա Ամոլիի այցը Երևան՝ տեղում իրանական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման համար։ Հանդիպման վերջում Համիդռեզա Ամոլին Արտաշես Թումանյանին փոխանցեց Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի նորանշանակ ղեկավար Հասան Զամանիի հրավերը՝ այցելելու Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոն և քննարկելու հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման խնդիրները։

Դիտումների քանակը: 4186
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին