Կայացել է Պուտին Փաշինյան հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ կայացել է Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

《Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները》,- նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը ևս անդրադարձել է հեռախոսազրույցին, նշելով.

《Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության իրագործման գործնական ասպեկտները, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները》:

Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության օրակարգի հարցերին և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները։

Դիտումների քանակը: 4171
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին