Կորած զինծառայողներից մեկը տեղափոխվել է հոսպիտալ, մյուսը զոհվել է

Մարտի 21-ին Ջերմուկի զորամասի երկու կորած զինծառայողները գտնվել են։ Նրանցից մեկը տեղափոխվել է հոսպիտալ՝ ծանր վիճակում, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել։ Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել»,- տեղեկացնում են նախարարությունից։

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Դիտումների քանակը: 4375
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին