Մենք ուժեղ հետաքրքրություն ունենք Թուրքիային խարսխված պահել ՆԱՏՕ-ին. Էնթոնի Բլինքեն

ՆԱՏՕ

Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիային պահի Տրանսատլանտյան կապերի կենտրոնում` անկախ։ Նա նշել է, որ չնայած տարաձայնություններին, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուժեղ հետաքրքրություն ունեն` Թուրքիային խարսխված պահել դաշինքին։ Այդ մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

«Գաղտնիք չէ, որ մենք տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ, ներառյալ S-400-ների և Միջերկրականի արևելքում նրանց որոշ գործողությունների պատճառով։ Նաև գաղտնիք չէ, որ Թուրքիան երկարամյա և արժեքավոր դաշնակից է, և մենք ուժեղ հետաքրքրություն ունենք Թուրքիային խարսխված պահել ՆԱՏՕ-ին, և կարծում եմ` դա բխում է նաև Թուրքիայի շահերից»,- Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Դիտումների քանակը: 4270
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին