Ֆիլիպ Ռիկերն աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա

Ֆիլիպ Ռիկեր

ԱՄՆ Պետական դեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերն աշխատանքային այցով Թուրքիա է մեկնում։ Տեղեկությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։

«Դեսպան Ռիկերը հոկտեմբերի 3-5 Ստամբուլ ու Անկարա կայցելի։ Նա ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ դաշնակցի հետ կքննարկի երկկողմանի հարաբերությունները, իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և Կովկասում»,  -նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4373
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին