“765 մլն դոլար արժողությամբ 45 ծրագիր արդեն գտնվում են իրականացման փուլում” — Նիկոլ Փաշինյան

vva-800x445

Հայաստանի կառավարությունը ներդրողների հետ քննարկում է $ 3,1 միլիարդ դոլարի ծրագրեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի, Եվրամիության և այլ դոնոր կազմակերպությունների հետ ձևավորվել են շատ լավ հարաբերություններ:

Սա հույս է ներշնչում, որ Հայաստանում բոլորովին նոր ներդրումային միջավայր է լինելու, կարծում է վարչապետը:

«Այս առումով ես ուզում եմ ասել, որ այս պահին կառավարության հետ քննարկումների փուլում կա 3.1 մլրդ դոլարի 89 ներդրումային ծրագիր: Դրանցից 765 մլն դոլար արժողությամբ 45 ծրագիր արդեն իսկ գնահատվել է որպես իրատեսական և գտնվում են իրականացման փուլում », — ասաց Փաշինյանը և ավելացրեց, որ քննարկման փուլում են գտնվում  2.337 միլիարդ դոլար արժողությամբ մի քանի ծրագիր:

Դիտումների քանակը: 5745
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին