Դավիթ Տոնոյանը կմասնակցի ՄԱԿ-ի խաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին

55560424_2186905301345066_6033391743263571968_n

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով այցելել է նաև Կանզաս նահանգ։

“Այսօր Դավիթ Տոնոյանի պատվիրակությանը և ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին ընդունել է Կանզաս նահանգի նահանգապետ Լոռա Քելլին։ Հանդիպման սկզբում Նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Լիի Թաֆանելլին նահանգապետ Քելլիին ներկայացրեց ՀՀ ՊՆ և Կանզաս նահանգի ռազմական համագործակցության ծրագրերը և ուղղությունները։ Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետին նահանգի Ազգային Գվարդիայի հետ համագործակցության բարձր մակարդակի և իրականացվող բազում նախագծերի համար։ Քննարկվեցին Կանզաս նահանգի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր։

Դավիթ Տոնոյանը կմասնակցի ՄԱԿ-ի խաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը նահանգապետ Քելլիին հանձնեց Հայ-Ամերիկյան ասամբլեայի կողմից պատրաստվող պատմական նյութերի փաթեթը, որում ներկայացված էին ԱՄՆ-ի կողմից իրականացված հումանիտար առաքելությունների այն փաստերը, որոնք շուրջ 100 տարի առնչվել են Հայաստանի և Հայ ժողովրդի հետ։
Նահանգապետ Լոռա Քելլին հայտարարեց և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցեց այդ կապակցությամբ թողարկված հռչակագիրը, որով 2019թ. մարտի 27 ը հայտարարվեց ՀՀ-ն և ԱՄՆ Կանզաս նահանգի համագործակցության օր”, – հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարության քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Դիտումների քանակը: 4136
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին