“Անձամբ ես ձեր թիկունքին կանգնած եմ” — Նիկոլ Փաշինյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին․ Տեսանյութ

Безымянный

ՀՀ վարչապետը մարտի 25-ին այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա։ Վարչապետին ուղեկցում էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։

Վարչապետին ներկայացրել են այնտեղ ինչպես ստեղծված պայմանները, առկա ենթակառուցվածքները՝ այնպես էլ առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և ֆուտբոլիստների հետ, որոնք այսօր հանդիպում կունենան Ֆինլանդիայի հավաքականի հետ կայանալիք Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Նիկոլ Փաշինյանին է նվիրել հավաքականի մարզաշապիկն ու ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակ: Ապա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին այսօրվա խաղում։

"Անձամբ ես ձեր թիկունքին կանգնած եմ" - Նիկոլ Փաշինյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին․ Տեսանյութ"Անձամբ ես ձեր թիկունքին կանգնած եմ" - Նիկոլ Փաշինյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին․ Տեսանյութ"Անձամբ ես ձեր թիկունքին կանգնած եմ" - Նիկոլ Փաշինյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին․ Տեսանյութ"Անձամբ ես ձեր թիկունքին կանգնած եմ" - Նիկոլ Փաշինյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին․ Տեսանյութ"Անձամբ ես ձեր թիկունքին կանգնած եմ" - Նիկոլ Փաշինյանը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին․ Տեսանյութ

Դիտումների քանակը: 5086
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին