Հայաստանի և Տայպեյի գիտնականները կմշակեն գյուղատնտեսության համար «խելացի» տեխնոլոգիաներ:

ovoschi-frukty-luk-yabloki

Հայաստանի և Տայպեյի գիտնականները համատեղ կմշակեն գյուղատնտեսության համար «խելացի» տեխնոլոգիաներ:

Տայպեյի գիտնականները ծանոթացել են Հայաստանում գյուղատնտեսության ներուժի հետ, քննարկել գյուղատնտեսության ոլորտում համատեղ «խելացի» ծրագրերի մշակումը:

Այս մասին ասվում է «Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միություն» (UATE) ընկերության հաղորդագրության մեջ, Միության նախագահ Ալեքսանդր Եսայանի և National Chiao Tung համալսարանի պատվիրակության` Տայպեյի առաջատար հետազոտական կենտրոններից մեկի հանդիպումից հետո։

“Տայպեյը, ինչպես և Հայաստանը, հողային ռեսուրսներով սահմանափակ երկիր է և նույնպես շահագրգռված է 1 հա-ի որակի և եկամտաբերության բարելավմամբ։ Մեր մասնագետներին ներկայացված նոր տեխնոլոգիաների մշակման նպատակով որոշվել է քննարկումներ սկսել համատեղ ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ, որի հաջող իրականացումը կհանգեցնի գյուղատնտեսության զարգացմանը ոչ միայն երկու երկրներում, այլև ողջ աշխարհում”,- ասել է Ալեքսանդր Եսայանը։

Դիտումների քանակը: 4319
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին