Ադրբեջանական ԶՈՒ-ի կրակոցից հայ տղամարդ է վիրավորվել

timthumb (1)

Սեպտեմբերի 16-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ոչ թե Կոթի (Տավուշ) գյուղի ուղղությամբ, այլ հիմնականում կրակել են Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ:

Նրանք հիմնականում կրակել են հրաձգային զենքերից: Հայկական կողմի գործողությունների արդյունքում թշնամին լռել է: Այս մասին լրագրողներին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Կեսգիշերին սկսված 40 րոպեանոց ռմբակոծության արդյունքում ոտքից վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը (1957 թ.): Նրա կյանքը վտանգի տակ չէ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հեռախոսազրույց է ունեցել Սուրեն Սեփխանյանի հետ։

“Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:

Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես:) “,- գրել է վարչապետը իր ֆեյսբուքյան էջում։

Դիտումների քանակը: 4723
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին