“А король — то голый…” — Էդուարդ Շարմաանով

Безымянный

“Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։Այստեղ նույնիսկ նրա”կախարդական փայտիկն” անզոր գտնվեց։Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Էդուարդ Շարմազանովը և ավելացրել,- “ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։
. ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման տեմպերի կտրուկ դանդաղում։
. Իրանի վերաբերյալ իշխանության ներկակացուցչի մեղմ ասած անհաջող ձևակերպում,որը համահունչ չէ մեր բարեկամական հարաբերությունների մակարդակին։
. Եվ իհարկե մտահոգություններ Արցախի հարցում”
։

Շարմազանովը նշել է, որ արդեն 5-րդ անգամ է ինչ հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներ՝ Մնացականյանը և Մամեդյարովը և հնդիպման հաղորդագրության մեջ նույնիսկ հիշատակում չկա ինքնորոշման իրավունքի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ։

Էդուարդ Շրմազանովը հիշեցրեց, որ 2018 թվականի մայիսի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Ստափանակերտ քաղաքում, նա հայտարարեց,որ ինքը’ չլինելով ղարաբաղյան ծագման գործիչ, իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից,և որ Արցախն անպայմանորեն պետք է ամբողջությամբ ընդգրկվի բանակցություններում։

“Դրան հետևեց Փաշինյանի կողմնակիցների “դուխով” մեկնաբանությունները։
Անցնում էին ամիսներ,բայց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այդպես էլ չմասնակցեց Մամեդյարով-Մնացականյան հանդիպումներին։ Իսկ Փաշինյանի իշխանությունը դրա փոխարեն կուտակված կապիտալն ու էներգիան մսխեց շոուների վրա։

Սա Փաշինյանի հերթական ֆիասկոն կամ իրողության փոփոխության հերթական դրսևորումն էր։

Հ.Գ. Ակամայից հիշեցի Անդերսենի հեքիաթները.
А король — то голый”,- գրել է Շարմազանովը։

Դիտումների քանակը: 4708
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին