Ադրբեջանցիներն Արցախում կրակել են հրաձգային զենքերից

Մարտի 10-ին ժամը 19։10-ից ժամը 19։40-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան»,- նշվում է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև նշում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Դիտումների քանակը: 3799
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին