Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր»,– նշվում է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Անտեսելով իր սադրանքները պաշտոնական Բաքուն մեղադրել է հայկական կողմին մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը Արցախի Հանրապետության Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ, ինչը ԱՀ ՊԲ-ի կողմից ապատեղեկատվություն է որակվել։
Թողնել պատասխան