Ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը. Ռուսաստանի ՊՆ

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը։ Այդ մասին արձանագրում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև նշում է, որ միջադեպը կարգավորվել է` ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Դիտումների քանակը: 5049
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին