Միջադեպից օրեր անց ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը անդրադարձել է ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում տեղի ունեցածին։
Հարցն այն է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ` կիրառելով գնդացիր, ինչի հետևանքով էլ ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
«ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով և ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը:
ԱՀ ՆԳ նախարարությունը փաստել է, որ նշված ճանապարհահատվածում սա արդեն հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:
Թողնել պատասխան