Ադրբեջանցիները Փառուխի ուղղությամբ խախտել են շփման գիծը` տարհանվում է Խրամորթը

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Նման կերպ է մեկնաբանել Փառուխում ադրբեջանցիների փաստն Արցախի տեղեկատվական շտաբ։

«Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբիցքք հավելելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են նաև Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Փառուխի բնակչությունը տարհանվել է՝ գյուղը պատրաստվում են հանձնել թշնամուն։ Այդ մասին մեզ հայտնել են Փառուխ գյուղի բնակիչները։

Դիտումների քանակը: 4510
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին