Ադրբեջանցիները փորձել են անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նաև նշվում է, որ գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի ժամը 10:00–ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն էր։

Ադրբեջանը, իր իսկ կողմից ծավալած սադրանքի հետևանքով, ունի երեք վիրավոր։ Վիրավորում են ստացել Ռաշադ Ամանուլլաևը, Ռուհիդ Ռահիմզադեն և Ռավան Ջավադովը։

Նոր մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Դիտումների քանակը: 4050
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին