Ադրբեջանի դատարանը 2 հայ զինծառայողներին կալանավորելու որոշում է ընդունել

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Յուրիկի Հովակիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը, ձերբակալվել են և ներգրավվել իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել մայիսի 26-ին ադրբեջանցի զինվորների կողմից առևանգված հայկական զինված ուժերի երկու զինծառայողների նկատմամբ։

Մայիսի 27-ին Ադրբեջանի պետական​​սահմանային ծառայության (ՊՍԾ) և երկրի գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մայիսի 26-ին Զանգիլանի [Կովսական] հարակից հատվածում կասեցվել է Հայաստանի զինված ուժերի «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը»։

Նշենք, որ, ըստ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի, հայ զինվորականներին սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր:

Դիտումների քանակը: 3924
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին