ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն գործողության փորձի մասին ադրբեջանական հաղորդագրությունը

Ադրբեջանը հերթական անգամ գրում է, որ իբր հայկական կողմը խախտել է սահմանը, ինչը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքվել է։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ»,– նշված է ռազմական գեևատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ ադրբեջանական մամուլը, հղում անելով Ադրբեջանի սահմանային պետական ծառայությանը, գրում էր, թե ապրիլի 23-ին` մոտավորապես ժամը 18:00-ին, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը իբր փորձել են հատել հայ-ադրբեջանական սահմանը Զանգելանի [Ադրբեջանին հանձնված Կովսականի] հատվածում։ Այդ փորձը, ըստ աղբյուրի, «կանխվել է»։

Դիտումների քանակը: 3919
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին