ԵԽ-ն որոշել է դիտորդներ չուղարկել փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ Այդ մասին նշվում է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հայտարարության մեջ:
«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները», — ասվում է փաստաթղթի մեջ:
Հավելենք, որ դեկտեմբերի սկզբին Իլհամ Ալիևը հայտարարել էր 2024 թվականի փետրվարի 7-ին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։
Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Վերջին անգամ նախագահական ընտրությունները երկրում անց են կացվել 2018 թվականի գարնանը, հաջորդը նախատեսված էր 2025 թվականին:
Ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահական ընտրություններում վճարովի նախընտրական քարոզարշավին միանալու հայտ է ներկայացրել 44 լրատվամիջոց։
Թողնել պատասխան