ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ևս ԱՄՆ-ին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ Հայաստանի տարածք ներխուժելու համար։
«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»,- թվիթերյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը:
Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը ևս անդրադարձել են Ադրբեջանին։
Թողնել պատասխան