Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը դիմել է բնակչությանը

МВД ազ

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը րոպեներ առաջ դիմել է երկրի բնակչությանը, որտեղ հիշեցրել էր, որ նրանց զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Շուշի քաղաքի օկուպացիայից ազատագրման մասին:

“Այս հաղթանակը, որի մասին տեղեկացրել է պարոն Նախագահը, տոնական մթնոլորտ է ստեղծել մեր քաղաքացիների շրջանում, և նրանք դուրս են եկել փողոց ՝ նշելու այդ նշանակալի իրադարձությունը։ Ցանկանում ենք հիշեցնել մեր քաղաքացիներին, որ ներկայումս հանրապետության ողջ տարածքում ռազմական դրություն է և այդ կապակցությամբ մի շարք քաղաքներում և շրջաններում, այդ թվում ՝ Բաքու քաղաքում, ժամը 21:00-ից մինչև 06:00-ն գործում է պարետային ժամ”:

“Խնդրում ենք մեր քաղաքացիներին հաշվի առնել դա և, պահպանելով պարետային ժամի և կարանտինային ռեժիմի պահանջները, ժամը 21:00 — ից հետո տնից դուրս չգալ”, — ասված էր Ադրբեջանի ՆԳՆ-ի հաղորդագրությունում:

Հատկանշական է, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը ոչ հաստատել է Ալիևի խոսքը, ոչ էլ հերքել այն։ Կարելի է հետևություն անել, որ նման հաղորդագրությունը տարածվել է, որպեսզի իրականությունը իմանալուց հետո, իրենց բնակիչների կառավարման գործընթացը հնարավոր լինի իրականացնել։

Դիտումների քանակը: 4655
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին