Ադրբեջանի ՊՆ իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ- Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Բացի այդ աղբյուրը նշում է, որ կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները:

Հավելենք, որ ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարություն էր տարածել, որ «Ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 7-ի օրվա ընթացքում ուղեկցել է Հայաստանի զինված ուժերի ռազմական տրանսպորտային միջոցների և անօրինական զինված կազմավորումների տեղափոխմանը Լաչինի միջանցքին այլընտրանք գրունտային ճանապարհով դեպի Ղարաբաղ», նշելով, որ «դա ֆիքսել են այդ ուղղությամբ տեղակայված ադրեջանական ստորաբաժանումների տեխնիկական դիտարկման միջոցները, և դա եռակողմ համաձայնությունների կոպիտ խախտում է, որը պետք է անհապաղ դադարեցվի»։

Դիտումների քանակը: 3820
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին