Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է պաշտոնական Բաքվի հերթական հաղորդագրությունը` որակելով այն որպես ապատեղեկատվություն։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները 10:45-ից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշում են ռազմական գերատեսչությունից` հավելելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար:

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ իբր ՀՀ զինված ուժերը նշված ժամին Քարվաճարի և Բերձորի շրջաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել «ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Դիտումների քանակը: 3948
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին