Ադրբեջանի ԶՈւ-ն քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ԱՀ Ներքին գործերի նախարարությունից։
«Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում», — նշում է աղբյուրը` հավելելով, որ տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ էր արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Թողնել պատասխան