Ադրբեջանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Screenshot_20210808-232210_Twitter

Ադրբեջանը սատարում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այդ մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգի հայտարարության մեջ:

«Ադրբեջանը սատարում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերություն են վարում՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման և դրանց հավատարմության վրա», – ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ադրբեջանն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը

Վրացական լրատվամիջոցները ակտիվ քննարկելով Ադրբեջանի կողմից կատարած հայտարարությունը հիշեցնում են, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից անցել է 13 տարի: 2008 թվականի օգոստոսյան պատերազմը խլեց ավելի քան 400 մարդու կյանք, այդ թվում՝ 170 զինծառայողի: Պատերազմում վիրավորվել և տուժել է 2 232 մարդ, այդ թվում՝ 1045 զինծառայող: Ինտենսիվ մարտերը տևեցին հինգ օր, իսկ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր եղավ միայն միջազգային հանրության ակտիվացման արդյունքում: Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» անկախությունը:

Բացի այդ նրանք հայտնում են, որ պաշտոնական Մոսկվան դեռ չի կատարել 2008-ին ստորագրված հրադադարի պայմանագիրը:

Դիտումների քանակը: 4289
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին