Ադրբեջանն անկլավներ պահանջելու իրավական հիմքեր չունի. Մարուքյան

Ադրբեջանն իրավական հիմքեր չունի Հայաստանի տարածքում անկլավներ պահանջելու համար։ Այդ մասին մայիսի 14-ին ՀՀ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀ հատուկ դեսպան Էդմոն Մարուքյանը։

Դեսպանը մեկնաբանել է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հայտարարությունը, թե իբրև Բաքուն Տավուշի մարզի մի քանի գյուղեր և ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը համարում է ադրբեջանական անկլավներ, նշելով, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությանը չի ներկայացվել ՀՀ տարածքում գտնվող որևէ անկլավի վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում կամ իրավական փաստաթուղթ։

Մեկնաբանելով Ադրբեջանի հրապարակած քարտեզների հետ կապված իրավիճակը՝ նա պարզաբանել է, որ վեճի կողմերից մեկի հրապարակած քարտեզները տարածքին պատկանելու իրավական հիմնավորում չէ։

«Ցանկացած քարտեզ պետք է հիմնված լինի իրավական փաստաթղթի վրա»,- ընդգծել է դիվանագետը։

Միաժամանակ Մարուքյանը նշեց, որ Հայաստանը չունի փաստաթղթեր այն մասին, որ հայկական տարածքում կան ադրբեջանական անկլավներ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում կան անկլավներ և երբ բանակցությունները սկսվեն` սահմանի սահմանազատման շուրջ, յուրաքանչյուր կողմ կներկայացնի իր փաստերը, հավելել է նա։

Բացի այդ, դիվանագետը հիշեցրել է սահմանամերձ մի շարք շրջաններում ինքնիշխան Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորների անօրինական ներկայության մասին` ընդգծելով, որ ադրբեջանցի զինվորականները պետք է հեռանան։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում կլուծվի մի շարք անկլավներ Ադրբեջանին վերադարձնելու հարցը։ Նրա խոսքով, Ադրբեջանը Տավուշի մարզի մի քանի գյուղեր և ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղերը համարում է իրենց անկլավները։

Դիտումների քանակը: 3951
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին