Freedom House-ը ՀՀ իշխանությանը և ընդդիմությանը կոչ է անում հարգել ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտները

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անհանգստացած է բռնություններով, որոնք տեղ են գտնում Հայաստանումք` բողոքի ցույցերի ընթացքում: Freedom House-ի թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման մեջ մասնավորապես նշված է. — «Freedom House-ն անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ: Դիմում ենք մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից»։

«Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար», — ընդգծում է Freedom House-ը:

Դիտումների քանակը: 3832
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին