Չենք ուզում հանցավոր պետություն. Բողոքի ակցիա Ադրբեջանում

Բաքու_ցույց

Ադրբեջանի ժողովրդավարական շարժման մի խումբ ակտիվիստներ մայիսի 14-ից Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ հասարակական գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնության և սպառնալիքների` շեշտելով, որ այդ հանցագործությունները մնում են անպատիժ: Ակցիան անցել է «Չենք ուզում հանցավոր պետություն» կարգախոսով։

Բողոքի ակցիայի կազմակերպիչների մի մասը ձերբակալվել է մինչև ակցիայի մեկնարկը:

«Մենք կարծում ենք, որ այդ հարձակումները վերջինը չեն, և եթե հասարակությունը բողոքի ձայն չբարձրացնի, կլինեն ավելի ծանր հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքական սպանություններ։ Կոչ ենք անում պետությանը վերջ դնել այդ սարսափելի հանցագործություններին, գտնել և պատժել մեղավորներին»,- իրենց ուղերձներում նշում են ակցիայի մասնակիցները։

Ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ, ևս 13 քաղաքացու դուրս են բերել Բաքվից և թողել քաղաքից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամայի վայրում։

Տեղեկացնենք, որ լրագրող Այթեն Մամեդովայի վրա դանակով հարձակումից հետո 23 հասարակական-քաղաքական ակտիվիստներ որոշել են բողոքի ցույց կազմակերպել Բաքվում։ Ըստ Այթեն Մամեդովայի՝ տղամարդը, ով դանակ է պահել իր կոկորդին, պահանջել է չգրել դատավարության մասին։

Դիտումների քանակը: 4071
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին