Բաքուն դժգոհել է Տոյվո Կլաար — Դավիթ Բաբայան հանդիպման փաստից

211447

Պաշտոնական Բաքուն Եվրամիության ղեկավարությանը բողոք է ներկայացրել Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի օրերս Երևանում կայացած հանդիպման պատճառով։ Փաստի առթիվ ուրբաթ երեկոյան Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Բաքվում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը։ Այդ մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, որ Տոյվո Կլաարը «չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք հաշվի չեն առնում հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները»։

Ադրբեջանական կողմի կարծիք է հայտնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները «հակառակ կողմի մոտ չարդարացված ակնկալիքներ են ձևավորում»։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին կայացած հանդիպմանը Բաբայանը նշել է Ադրբեջանա — ղարաբաղյան հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման կարևորությունը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ, և հավելել, որ անվտանգությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման փաստը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են։

Դիտումների քանակը: 4407
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին