Ադրբեջանական ԶԼՄ-ները պահանջում են սառեցնել Ադրբեջանի մասնակցությունը ԵԽ-ին

Ադրբեջանցի մի խումբ լրագրողներ և ակտիվիստներ դիմել են Եվրոպայի խորհրդի ղեկավար մարմիններին` անհանգստություն հայտնելով մեդիայի մասին նոր օրենքի կիրառման բացասական հետևանքների առիթով։ Կարդալ ավելին

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի գնդապետի նկատմամբ

Ադրբեջանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել։ Կարդալ ավելին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում չի նշվում Շուշիի և Հադրութի մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։ Կարդալ ավելին

Արցախյան պատերազմի աջակցության ակցիայի համար Իրանում կան ձերբակալվածներ

Իրանում ձերբակալվել են 12 քաղաքացիներ` 2020 թվականի Արցախյան պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար։ Կարդալ ավելին

Ճանապարհի այդ հատվածներն Ադրբեջանի տարածքում էին. ՀՀ փոխվարչապետ

Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Կարդալ ավելին

Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան դիմաց կայացած ցույցը

Ադրբեջանական ոստիկանությունը շաբաթ օրը կանխել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստների՝ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելու փորձը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի ընդդիմադիրները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել ռուսաստանցի խաղաղապահների՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսված շքերթի դեմ։ «Մենք պահանջում ենք, որ պաշտնական Բաքուն սկզբունքային մոտեցում ցուցաբերի և հստակ գործողություններ ձեռնարկի շքերթը կանխելու ուղղությամբ։ Նման շքերթի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում է նշանակում», - նշված է «Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ։ «Ոչ ռուսական օկուպացիային», «Իվան, գնա տուն» կարգախոսների ներքո կազմակերպված բողոքի ակցիան շարունակվել է մի քանի րոպե։ «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքով` բողոքի գործողության մեկնարկից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել կուսակցության մեկ տասնյակից ավելի ակտիվիստների։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակցիան ճնշվել է, քանի որ այն չի հաստատվել քաղաքային իշխանությունների կողմից:

Բաքուն դժգոհել է Տոյվո Կլաար - Դավիթ Բաբայան հանդիպման փաստից

Պաշտոնական Բաքուն Եվրամիության ղեկավարությանը բողոք է ներկայացրել Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի օրերս Երևանում կայացած հանդիպման պատճառով։ Կարդալ ավելին

Ադրբեջանում զոհվածների հարազատները ճանապարհ են փակել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանում կրկին բողոքի ակցիա է կազմակերպվել։ Այս անգամ զոհված զինծառայողների ծնողներն են Կարդալ ավելին