ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի գնդապետի նկատմամբ

Ադրբեջանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջը։

Աղբյուրը հայտնում է, որ Քերիմ Հեյդար Ալիմարդանովը Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության՝ 2015 և 2016 թվականներին նա մասնակցել է կալանավորների նկատմամբ խոշտանգումներին։ Այլ մանրամասներ ամերիկյան գերատեսչությունը չի նշում։

Պաշտոնական Վաշինգտոնը չի հստակեցնում, թե ինչ սահմանափակումներ են կիրառվել ադրբեջանցի պաշտոնյայի նկատմամբ։

Տեղեկացնենք նաև, որ Turan լրատվական գործակալությունն ահազանգում է, որ սա Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման առաջին դեպքն է։

Դիտումների քանակը: 4122
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին