Առևանգված Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Վագիֆ Խաչատրյան

Լաչինի միջանցքից [Բերձորի միջանցք] առևանգված Արցախի Հանրապետության բնակիչ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։

«Ես անմեղ մարդ եմ, ես էնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել էնտեղ: Ինձ ձերբակալեցին, ոչ թե ես ահաբեկիչ, ես Բադարա գյուղացի էի, ինձ բռնեցին որպես բադարեցի, Բադարայի բնակիչ». — Վագիֆ Խաչատյանն իր վերջին խոսքում Բաքվի դատարանին մի վերջին անգամ փորձեց համոզել, որ կապ չունի այն ամեն հետ, ինչում իրեն մեղադրում են։

Դիտումների քանակը: 4106
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին