ԱՄՆ–ն Ռուսաստանին կոչ է անում կարգավորելու հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը

ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար` հույս հայտնելով, որ այդ լարվածությունը չի բխում նաև Ռուսաստանի շահերից։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսին։

«Կասկած չկա, որ Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա: Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին, այդ թվում՝ Ռուսաստանին, կառուցողական կերպով օգտագործել իրենց ազդեցությունն այդ լարվածության ապաէսկալացիայի համար»,– ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Փրայսը նաև շեշտե լ է, որ Միացյալ Նահանգներն էական փաստեր է տեսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրետակոծումներից, ինչը զգալի վնաս է հասցրել երկրի ենթակառուցվածքներին։ Նեդ Փրայսը շեշտել է՝ ամերիկյան կողմի համար ամենակարևոր այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը։

Խոսնակը հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում։

Դիտումների քանակը: 3856
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին