Ճանապարհի այդ հատվածներն Ադրբեջանի տարածքում էին. ՀՀ փոխվարչապետ

703234

Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,– ասաց Պապիկյանը և հավելեղ, որ բեռների փոխադրումն Իրանից ՀՀ կանգ չի առնելու, քանի որ ըստ նա կանաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը` որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար։

Տեղեկացնենք, որ Իրանից մոտ 50 բեռնատար մեքենա 3 օր կանգնած են մնացել Որոտան գյուղի մոտակայքում: Իրանցի վարորդները լրագրողների հետ զրույցում նշել են, որ ստիպված են լինելու փակել ճանապարհը` ի նշան բողոքի, որ իրենցից գումար են պահանջում ադրբեջանական հենակետի կողքով անցնելու համար:

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետերին, Պապիկյանի դիտարկմամբ, դրանք Ադրբեջանի գործն են, որին Հայաստանը միջամտել չի կարող։ ՀՀ փոխվարչապետի մեկնաբանմամբ՝ ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում են։

Թեմայի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Մուսավին վերջին երեք օրերի ընթացքում երկու հանդիպում են ունեցել։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը։ Հանդիպման փաստը թվիթերի իր միկրոբլոկում հաստատել է նաև Իրանի դեսպանը։

«Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպելու հնարավորություն ստացա։ Մեր ջերմ քննարկումների ընթացքում մենք անդրադարձանք ներկա իրավիճակին, մեր լավ հարաբերությունների ապագային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին», — նշել է իրանցի դիվանագետը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ` Հաջիևի և Մուսավիի հանդիպումը նվիրված էր Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների շուրջ ստեղծված իրադրությանը։

Դիտումների քանակը: 4227
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին