«Ռադիո Ավրորան» չի հեռարձակվելու Արցախում.ՏԵՍԱՆՅՈՒԹ

bdc856fa2fb76711590ac18334b5bab0

«Ռադիո Ավրորան» տեղեկացնում է, որ դադարեցնում է սփռումն Արցախում։ Այդ մասին կայքը հաղորդագրություն է տարածել իր պաշտոնական էջից` տեղադրելով նաև «Ռադիո Ավրորայի» տնօրեն Միքայել Ջանփոլադյանի կատարած տեսագրությունը։

Համաձայն աղբյուրի պատճառներն բազմազան են` սկսած ՀՀ-ում ստեղծված իրավիճակից մինչև Արցախի կարգավիճակի հարցը։ Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«2015 թվականից ի վեր «Ավրորան» իր 100.7 հաճախականությամբ հեռարձակվել է արցախահայության և սահմանին կանգնած զինծառայողի համար՝ չհետապնդելով կոմերցիոն շահ։ Նպատակը եղել է տեղի բնակչությանը հայալեզու տեղեկատվությամբ ապահովելը։ Ռադիոկայանը Արցախի մեր հայրենակիցների և զինվորների համար լուսաբանել է ինչպես 2016-ի Ապրիլյան, այնպես էլ՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքը, մինչև Շուշի բերդաքաղաքում թշնամու կողմից «Ավրորայի» հեռարձակման կայանի ռմբակոծումը։ Թեև կարճ ժամանակ անց ռադիոկայանին հաջողվեց վերականգնել հեռարձակումը, այնուամենայնիվ, այժմ, «Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ պայմանավորված իրավական անորոշություններով և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացմամբ»։

Ջանփոլադյանի խոսքով` երեկ եղել է վերջին կաթիլը, երբ Արցախից զանգել և պետական տուրքերի վճարում են պահանջել։ Մանրամասն տեսանյութում`

Դիտումների քանակը: 4058
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին