Որոտանի հատվածում ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի

Goris-Kapan-chanaparh

Գորիս-Կապան մայրուղու վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։ Այս մասին տեղեկացնում է Para TV լրատվական գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ ադրբեջանցիները Գորիս — Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։ Իրանցի վարորդների մոտ այդ երևույթը դժգոհության ալիք էր բարձրացել։ Մասնավորապես, նրանք հիշեցրել են Բաքվին, որ 30 տարի շարունակ Իրանի տարածքով Ադրբեջանն ազատ ու անվտանգ բեռնափոխադրումներ էր կազմակերպում դեպի Նախիջևան` և Ադրբեջանի պահվածքը որակել են որպես «ծովահենություն»։

Դիտումների քանակը: 4352
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին