Ջամիլ Բաբաևը փոխանակվել է 2 հայ գերու հետ

Screenshot_20210907-203358_Gallery

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան` Հայաստան են վերադառնում հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բաքվից Երևան են վերադառնում 2 գերիներ։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Հայտնի է, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25֊ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի Տերյան փողոցի տներից մեկը, որտեղ երկու անչափահասներ էին։

Դիտումների քանակը: 4690
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին