Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ Սերբիայի ԱԺ նախագահ

ezgif.com-gif-maker

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-այսօր հայտարարել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչը՝ Վիեննայում Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում ժամանել է Վիեննա։ Այս այցը ՀՀ ԱԺ նախագահի առաջին արտասահմանյան այցն է խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնելուց հետո։

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Սիմոնյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

Դաչիչը վերահաստատել է բոլոր ասպարեզներում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Դիտումների քանակը: 3656
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին