Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Քոլար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել, քանի որ չեն կարողացել սովորել սառը դասասենյակում։ Ադրբեջանցի բլոգեր, «Dictator» հեռուստանախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն ահազանգում է երկրում իրականացվող քաղաքականությունից։
Վերջինս իր թվիթերյան միկրոբլոգում լուսանկար է տեղադրել` մեղադրելով Մեհրիբան Ալիևային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
«Հերթական խայտառակությունը նավթի ու գազի երկիր Ադրբեջանում։
Գյուղի դպրոցի աշակերտները բողոքի ակցիա են անցկացրել, քանի որ չեն կարողացել սովորել սառը դասասենյակում։
Բռնապետ Ալիևը տիկին @vonderleyen-ի հետ ծրագրում է գազ վաճառել Եվրոպային։ Իսկ երեխաներն իրենց երկրում սառում են»,- գրել է ադրբեջանցի բլոգերը։
Թողնել պատասխան