Ադրբեջանում «հայամետ» բառը անեծք է․ BBC

ԱԶ

Հեղինակավոր BBC լրատվական գործակալության ռուսական խմբագրությունը «Ինչի է վերածվում «հաղթանակի պաշտամունքը» ադրբեջանցի դպրոցականների համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել:

Հրապարակման մեջ նշված է, որ Ադրբեջանի դպրոցներում երեխաներին դաստիարակում են «ատիր թշնամուդ» կարգախոսներով: Հեղինակը նկատում է, որ միայն այն փաստը, որ Բաքուն շարունակում է ապագա սերնդին մեծացնել պարտադրված հայրենասիրությամբ, ենթադրում է, որ հարևան ժողովուրդները դեռ շատ հեռու են հաշտեցումից։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում «հայամետ» բառն իրականում անեծք է, իսկ բոլոր նրանք, ովքեր հայամետ են, ծիծաղի առարկա են դառնում, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Հոդվածի հեղինակը նկատում է, որ 2021 թվականից Ադրբեջանի կրթության նախարարությունը հաստատել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, իսկ դրա զգալի մասը պետք է նվիրվի 44-օրյա պատերազմի ուսումնասիրությանը: Ադրբեջանցի մանկավարժներից շատերը խոստովանում են, որ հայրենասիրության քողի տակ երբեմն թաքնված է լինում պետության կողմից պարտադրված ատելության քարոզ և ագրեսիա:

Ադրբեջանում «հայամետ» բառը անեծք է․ BBC

Ուսումնասիրելով Ադրբեջանի դպրոցական դասագրքերը՝ հեղինակը հատվածներ է մեջբերում դրանցից, որոնք նկարագրում են հայերի ենթադրյալ դաժանությունը՝ երեխաների մեջ սերմանելով վրեժ, ատելություն, ագրեսիա: Մասնավորապես, նշվում է «Արյունոտ մանուշակ», «Փոքրիկ պատանդներ», «Գողը» պատմվածքները, որտեղ հայի կերպարը միշտ ներկայացվում էր արյունոտ, մարդասպան, գող։

Դիտումների քանակը: 3843
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին