Շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ. ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարի գրասենյակ

Screenshot_20221227-201558_Twitter

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով և հարգել մարդու իրավունքները։ Այդ մասին կազմակերպության մամուլի ծառայությունը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել։

«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). մենք կոչ ենք անում կողմերին լուծել չլուծված խնդիրները երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար ներազդեցություններից»,- նշված է հայտարարության մեջ։

Շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ. ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարի գրասենյակ

Դիտումների քանակը: 3854
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին