Ադրբեջանում ինքնասպանություն է գործել 44-օրյա պատերազմի հերթական մասնակից

-1

Ադրբեջանում Հայաստանի և Արցախի դեմ վերջին 44-օրյա պատերազմի հերթական մասնակից 33-ամյա Ռուսլան Ալեքսանդրի Արդատևն իր բնակարանում ինքնասպանություն է գործել՝ կտրելով կոկորդը։ Ինչպես նշում է ադրբեջանական մամուլը վերջինս Ադրբեջանի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով պարգևատրվել էր «Քալբաջարի (Քարվաճառ) ազատագրման համար» մեդալով։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է տարածված տեղեկությունը՝ հայտնելով, որ այս փաստի առթիվ Խաթայի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Դիտումների քանակը: 3962
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին